ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածը հերթական անգամ անամոթաբար լռում է հայկական բնակավայրի ու դիրքերի գնդակոծության մասին

Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածը հերթական անգամ անամոթաբար լռում է հայկական բնակավայրի ու դիրքերի գնդակոծության մասին
14.05.2025 | 21:08

Ադրբեջանի ԶՈւ-ն երեկ և նախօրեին գնդակոծել է Տավուշի Մովսես գյուղն ու տարածքում գտնվող դիրքերը

Ըստ էության, թուրքին ծառայող Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածը ստորաբար լռում է երեկ և այսօր Տավուշի Մովսես գյուղի գնդակոծման վերաբերյալ: Պարզապես անամոթաբար թաքցնում է կատարվածը: Ընդ որում, սա «պաշտպանության նախարարություն» կոչվածի կողմից նմանաբնույթ անթույլատրելի գործելակերպի առաջին դրսևորումը չէ, նախկինում նույնպես անդրադարձել ենք «ՊՆ» կոչվածի կողմից այսպիսի փաստերը հանրությունից թաքցնելու դեպքերից մի քանիսին:

Կարելի է ենթադրել, որ կատարվածը թաքցնում, Ադրբեջանի ագրեսիայի հերթական դրսևորման մասին լռում է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավի հանձնարարությամբ, ներքին հրամանով կամ պահանջով, քանի որ դա Նիկոլի «խաղաղության պայմանագրի» համատեքստից դուրս է:

Ադրբեջանի ԶՈւ- ն հրաձգային զինատեսակներից Մովսես գյուղի և տարածքում գտնվող Հայաստանի ԶՈւ դիրքերի գնդակոծումը սկսել է մայիսի 12- ի երեկոյան 23:00-ի կողմ և այն դադարեցրել միայն երեկ ժամը 11-ի կողմ: Գնդակոծման հետևանքով վնասվել է Մովսես գյուղի տներից մեկի տանիքը, զուտ բարեբախտությամբ զոհեր, վիրավորներ չենք ունեցել: Այս պահին դեռ չգիտենք՝ Տավուշի մարզի այլ բնակավայրեր ու դիրքեր նույնպե՞ս գնդակոծվել են, թե ոչ:

Ինչպես Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածի պաշտոնական կայքում, այնպես էլ ֆեյսբուքյան էջում, նաև ՊՆ կոչվածի մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան էջում Մովսեսի գյուղի և Հայաստանի ԶՈւ դիրքերի գնդակոծման վերաբերյալ այսօր ժամը նույնիսկ 19: 21- ի դրությամբ բառ անգամ չկա, վերոնշյալ ակտիվ հղումներով կարող եք համոզվել դրանում:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 17908

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ